Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ՝ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

05.04.2013

Հայաստանի Ազգային գրադարանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը:
ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորանքի խոսքով մեկնարկած հանդիսավոր նիստում ամփոփվել են արդեն երկրորդ անգամ անցկացվող «Լավագույն կին գործարար» և «Լավագույն համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» 2013թ. մրցանակաբաշխության արդյունքները:
Հանդիսավոր նիստին մասնակցել են նաև Կոտայքի մարզպետարանի և մարզի համայնքների ներկայացուցիչներ:
Մրցանակաբաշխության կազմակերպիչ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ամփոփել է մրցույթային հանձնաժողովի կողմից հայտարարված մրցույթի արդյունքները, որում ընդգրկված են եղել շահագրգիռ գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կառավարության ղեկավարը պատվոգրեր է հանձնել տարբեր անվանակարգերում անցկացված մրցույթների հաղթողներին, որոնց կազմում են եղել Կոտայքի մարզի մի շարք համայնքներ.
  -  «Քաղաքի հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների և տեղակալների գենդերային կազմը, գենդերային ներկայացվածության փոփոխությունները վերջին 2 տարվա ընթացքում» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքային համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը / մրցանակային 1-ին տեղ/,
- «Քաղաքապետարանի աշխատակազմի գենդերային կազմը, կանանց և տղամարդկանց թիվը ծառայողների բոլոր կարգերում, գենդերային ներկայացվածության փոփոխությունները վերջին 2 տարվա ընթացքում» անվանակարգում հաղթող են ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքային համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանը / մրցանակային 1-ին տեղ/ և ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքային համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը /մրցանակային 2-րդ տեղ/,
  - «Քաղաքային համայնքի ավագանու գենդերային կազմը, ավագանու կազմում կանանց և տղամարդկանց ներկայացվածությունը 2008-2012 թվականներին» անվանակարգում հաղթող է ճանաչվեկլ ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքային համանքի ղեկավար Արթուր Հարությունյանը /մրցանակային 2-րդ տեղ/,
- «Գյուղական համայնքներում հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարների և տեղակալների գենդերային կազմը, գենդերային ներկայացվածության փոփոխությունները վերջին 2 տարվա ընթացքում» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Բջնի գյուղական համայնքի ղեկավար Արմեն Մաթևոսյանը /մրցանակային 2-րդ տեղ/:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32