Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

04.04.2013

Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջաններում ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մ. Սարգսյանի և հանրակրթական դպրոցների տնօրենների ու զինղեկների մասնակցությամբ տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ:
Աշխատանքային խորհրդակցություններին մասնակցել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի հոգևորականներ, Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարների աշխատակազմերի, զինվորական կոմիսարիատների, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Խորհրդակցությունների շրջանակներում քննարկվել են դպրոցներում սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացվող աշխատանքների ուղղություններին, <<Նախնական զինվորական պատրաստվածութուն>> առարկայի դասավանդման մեթոդաբանությանը, համապասխան դասասենյակների կահավորմանն ու գործընթացի արդյունավետ կազմակերպմանը միտված հարցեր:
Խորհրդակցությունների շրջանակներում ռազմահայրենասիրական դաստիարակության պատշաճ կազմակերպման համար մարզի մի շարք դպրոցների տնօրեններ և զինղեկներ պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրերով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18