Նորություններ
Լրահոս
ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԵԼ Է ՊԱՏԱՐԱԳ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
31.03.2013

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիս վանական համալիրում, ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի, Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցվել է պատարագ:
Կեչառիս վանական համալիրում Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ մատուցված Սբ. Պատարագին ներկա է գտնվել նաև Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Սուրբ Պատարագին հաջորդել է Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից Կեչառիս վանական համալիրի բակում կազմակերպված համերգային ծրագիրը