Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

23.03.2013

Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի են ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունները, որոնք վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Խորհրդակցությունների օրակարագում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանն անդրադարձել է 2013 թվականի առաջին եռամսյակում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին: Այնուհետև Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գ.Գրիգորյանը հանդես է եկել մարզի տարածքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների, քարաթափումների և սողանքների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման մասին զեկույցով: Խորհրդակցությունների օրակարգի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Կ. Թումոյանը ներկայացրել է մարզի համայնքներում թափոնների հավաքման և հեռացման աշխատանքներին, ինչպես նաև սանիտարական վիճակին վերաբերող տեղեկություններ:
Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս. Հակոբյանը տեղեկատվություն է տրամադրել համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) տեղադրման և շահագործման իրավիճակի, ինչպես նաև համայնքների ավագանիների և ղեկավարների նորմատիվ որոշումների վերաբերյալ: Տարածաշրջանային խորհրդակցությունների ավարտին քննարկվել են նաև ընթացիկ այլ հարցեր ևս:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32