Նորություններ
Լրահոս
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
22.03.2013

Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջանների հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնք վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Խորհրդակցությունների օրակարագում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում Հրազդանի, Չարենցավանի, Կոտայքի և Նարիիի տարածքային զինվորական կոմիսարներն անդրադարձել են 2013-2014 թթ. ուսումնական տարում ՀՀ պաշտպանության նախարարության, օտարերկրյա ռազմական և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվող թեկնածուների ընտրությանն ու պատրաստմանը վերաբերող հարցին: Զինվորական կոմիսարները ներկայացրել են նաև 2013 թվականի ընթացքում հանրակրթական դպրոցներում իրականացվող ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագրերի դրույթներն ու վերջիններիս կատարման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների ընթացքը: Համապատասխան հարցի շրջանակներում դպրոցների տնօրեններին ծանուցվել է նաև 2013-2014 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի անցկացումն ապահովելու նպատակով հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների հետ ռազմամասնագիտական կողմնորոշման ու քարոզչական աշխատանքներ կազմակերպելու ժամանակացույցն ըստ մարզի տարածաշրջանների:
Այնուհետև Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը վերլուծություն է ներկայացրել դպրոցականների առարկայական օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերի արդյունքների ամփոփման վերաբերյալ:
Խորհրդակցությունների ընթացքում Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Կ. Հունանյանը զեկուցել է միասնական քննությունների դիմում-հայտերի ընդունման գործընթացի կազմակերպման, ինչպես նաև <<Շախմատ>> առարկայի դասավանդման գործընթացը արդյունավետորեն կազմակերպելու, ինչպես նաև առարկայի դասավանդման գծով կրթության և գիտության նախարարի ներկայացուցչի հետ համագործակցության մասին:
Խորհրդակցությունների ավարտին քննարկվեցին կազմակերպական այլ հարցեր ևս: