Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ է ԱՅՑԵԼԵԼ ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
15.03.2013

Ճանաչողական այցով Կոտայքի մարզում էր Մոնղոլիայի պատվիրակությունը: Այցի շրջանակներում պատվիրակությունը նպատակ է ունեցել ծանոթանալ մարզում Ընտանեկան բժշկության համակարգի ներդրմանն ու գործունեությանը, պատկերացում ձևավորել Հայաստանում ընտանեկան բժշկություն իրականացնողների կողմից տրամադրված ծառայությունների կատարողականի և որակի վերաբերյալ:
Մոնղոլական պատվիրակության անդամները կարևորել են ուսումնասիրել ընտանեկան բժշկության համակարգում պրակտիկ օգտագործվող գործիքների և մեթոդների մեխանիզմները, որոնք կիրառվում են համակարգի կատարողականի և որակի ադրյունավետության բարձրացման ասպարեզում:
Այցի շրջանակներում Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել պատվիրակության և մարզի առողջապահության բնագավառի ներկայացուցիչների հանդիպումը: Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Գ.Մարտիրոսյանի ուղեկցությամբ պատվիրակությունն այցելել է Հրազդանի բժշկական կենտրոն և Աբովյան քաղաքում հիմնադրված ընտանեկան անհատական պրակտիկ կենտրոն՝ ,,Մարգարիտ’’ ԱԱՊԿ: