Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
08.03.2013

Ջերմորեն շնորհավորում եմ տարվա նշանակալի տոներից մեկի` Կանանց տոնի կապակցությամբ:
Գարնանային գույների խտացումն իր մեջ յուրովի արտահայտող այս օրվա առիթով շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին և ցանկանում, որ նրանց հոգում մշտապես թևածեն խինդն ու բերկրանքը:
Այս տոնի բոլոր բարեմաղթանքներին զուգահեռ պետք է անսահման մեծարանքի ու ամենաբարձր գնահատանքի արժանացնենք իր ուրույն կերպարով և դիմագծով մշտապես աչքի ընկնող հայ կնոջն ու բարձրաձայնենք նրա վեհ նկարագրի բացառիկ բնորոշումները, որոնք յուրօրինակ կերպով զարդարել ու արժևորել են մեր ժողովրդի պատմության բազում դրվագներ:
Թո'ղ որ, այս ինքնատիպ տոնն իր ողջ կատարելությամբ դրական ազդակներ հաղորդի բոլոր մայրերին, կանանց, քույրերին ու աղջիկներին` նրանց պարգևելով անսահման սիրո և երջանկության հաճելի զգացումներ:
Ամենայն անկեղծությամբ և մեծագույն պատկառանքով դարձյալ շնորհավորում եմ Կանանց տոնի առիթով:
Հարգանքներով
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ