Նորություններ
Լրահոս
<<ՀԱՐԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ>> ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՒՄ
25.01.2013
Կոտայքի մարզպետարանի և ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի կողմից կազմակերպվել է դասընթաց՝ նվիրված Հարկային օրենսդրության փոփոխություններին:
Դասընթացի ընթացքում քննարկվել և պարզաբանվել են Հարկային օրենսդրությունում կատարված փոփոխությունները, մասնավորապես՝ Շրջանառություն հարկի մասին ՀՀ օրենքը, Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքը:
Դասընթացին ներկա են եղել համայնքապետարանների և մարզային ենթակայության պետական հիմնարկների (դպրոցներ, առողջապահական հիմնարկներ) հաշվապահները:
Դասընթացն անցկացրել են ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը, ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի տեղակատվական աջակցության ծրագրերի համակարգող Լիլիթ Հայրապետյանը և Գործարարության աջակցման գրասենյակի տնտեսագետ-խորհրդատու Հակոբ Ավագյանը:
Դասընթացի մասնակիցներին բաժանվել են համապատասխան տեղեկատվական նյութեր: