Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՐԴԻ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

17.01.2013

 

Ծաղկաձորի նորընտիր քաղաքապետ Արթուր Հարությունյանի նախաձեռնությամբ <<Մարիոթ Ծաղկաձոր>>հյուրանոցում տեղի է ունեցել խորհրդակցություն <<Զոբսաշրջության արդի վիճակը Ծաղկաձորում և նրա հետագա զարգացման խնդիրները>> թեմայով:
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են քաղաքի շուրջ երեք տասնայկաից ավելի հյուրանոցների և հանգստյան տների պատասխանատուներ, Կոտայքի մարզպետարանի և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ:
Ծաղկաձորի քաղաքապետ Ա. Հարությունյանն իր խոսքում անդրադարձել է զբոսաշրջության բնագավառում նախատեսվող աշխատանքներին, ներկայացրել քաղաքում հիշյալ ոլորտի զարգացման հեռանկարային ուղղություններին ու անդրադարձ կատարել առկա հիմնախնդիրներին: Քաղաքապետի դիտարկմամբ առաջնահերթ է համարվել Ծաղկաձորում մեկ միասնական տեղեկատվական կենտրոն ստեղծելու գաղափարը, որը պատշաճ հնարավորություն կընձեռի Ծաղկաձորում առկա բոլոր զբոսաշրջային ենթակառուցվածքների և մատուցվող ծառայությունների վերաբերյալ համակողմանի տեղեկատվություն ապահովելու ասպարեզում:
Ծաղկաձոր համայնքի ղեկավարը կարևորել է զբոսաշրջային քաղաքի համբավ ունեցող Ծաղկաձորի վերաբերյալ բարձրակարգ գովազդային մոտեցումների մշակումն ու իրագործումը:
Հյուրանոցների և հանգստյան տների պատասխանատուների մասնակցությամբ ընթացող աշխատանքային խորհրդակցության ընթացքում Ծաղկաձորի քաղաքապետը կարևորել է նաև քաղաքը սպասարկող կոմունալ-կենցաղային ենթակառուցվածքների զարգացումը և հյուրանոցային սպասարկման ոլորտի կադրերի համար արդյունավետ դասընթացների կազմակերպումը` ոլորտը մրցունակ աշխատկիցներով հագեցնելու շեշտադրմամբ:
Հայաստանի գրողների միության <<Ծաղկաձորի հանգստյան տան>> տնօրեն Մ. Մանուկյանը և <<Լեռնատուր>> ՍՊԸ տնօրեն Ա. Պողոսյանը, ինչպես նաև մի շարք այլ տնօրեններ իրենց խոսքում անդրադրձել են բնապահպանական, զբոսաշրջության գովազմանը, տեղեկատվության լայն տարածմանը, քաղաքում մշակութային կենտրոնի ստեղծմանը, մարզա-մշակութային միջոցառումների հաճախակի ու միասնական կազմակերպմանը, հյուրանոցների գների առավել ճկուն զեղչային համակարգի ստեղծմանն ու վերջիններիս միջև արդյունավետ փոխհամագործակցությանը վերաբերող տարաբնույթ հարցերի:
Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցող հյուրանոցների և հանգստյան տների տնօրենների առաջարկությամբ և միաձայն քվեարկությամբ Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցների միության նախագահ է ընտրվել Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը:
Հյուրանոցների միությունն առաջիկայում հրավիրելու է իր հերթական խորհրդակցությունը` հիշյալ թեմաների քննարկումների շրջանակներում գործնական ծրագրեր մշակելու և համախմբված գործունեություն ծավալելու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57