Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
30.12.2012
Կոտայքի մարզի հարգարժա'ն բնակիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ ու ցանկանում, որ եկող տարին լինի նորովի ձեռքբերումների, հաջողությունների և առաջընթացի տարի:
Թո'ղ որ, 2013 թվականին իրականություն դառնան Ձեր բոլոր նվիրական ծրագրերն ու նախաձեռնությունները:
Բարեմաղթում եմ, որ նոր տարին դառնա մեր նորօրյա հաղթանակների խորհրդանիշն ու նպաստի հայրենանվեր և ազգանպաստ բոլոր ծրագրերի իրագործմանը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Հարգանքներով
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ