Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՄՓՈՓՎԵՑ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿ ՏԱՐԻՆ

27.12.2012


Մարզպետարանի մամուլի սրահում կազմակերպված մամուլի ասուլիսի շրջանակներում մարզային գործընթացների մեկ տարին է ամփոփել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Կոտայքի մարզպետը նշել է, որ մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերում հաստատվել է համայնքային ծառայության 608 պաշտոն, որոնցից առ 20.12.2012թ դրությամբ զբաղեցված են 538-ը, թափուր են 70 հաստիքներ, որից 1-ը աշխատակազմի քարտուղարի:
Համայնքային ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման համար 20.12.2012թ դրությամբ հայտարարվել է 55 մրցույթ, կայացել է 38 մրցույթ, որոնց արդյունքներով պաշտոնի են նշանակվել 38 անձ, ատեստավորվել են 125, վերապատրաստվել 74 համայնքային ծառայողներ:
Ըստ մարզպետի հրապարակած տվյալների մարզում գործում են մարզպետարանի ենթակայության 91 կրթական հաստատություններ, որոնցից 59-ը` միջնակարգ հանրակրթական, 31-ը` հիմնական, 1-ը` հատուկ /օժանդակ/, և ԿԳ նախարարության ենթակայության 2 նախնական մասնագիտական /արհեստագործական/ ուսումնարան, 11 ավագ դպրոց, 1 կրթահամալիր, 1 մասնավոր դպրոց:
2012-13 ուսումնական տարում մարզի հանրակրթական դպրոցներում սովորում են 32288 աշակերտներ: Այս ուսումնական տարում առաջին դասարան է ընդունվել 3408 աշակերտ, որը նախորդ ուսումնական տարվա հետ համեմատությամբ ավելացել է շուրջ 48 աշակերտով:
Անդրադառնալով համայնքների բյուջեներին` Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը նշել է, որ զգալի աշխատանք է կատարվել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ։ Առաջին տասը ամիսների տվյալներով նախատեսված 1436.7 մլն.դրամի դիմաց հավաքագրվել է շուրջ 1472.7 մլն.դրամի սեփական եկամուտ /հողի հարկ, գույքահար,տեղական տուրք, պետական տուրք և հողի ու գույքի վարձակալական վարձավճար/ կամ սեփական եկամուտների պլանը կատարվել է 102.5%-ով։ Գույքահարկի և տեղական տուրքերի գանձման ուղղությամբ առաջադրանքը կատարվել է համապատասխանաբար 102.5 և 102.6 %-ով։
Կոտայքի մարզպետը նշել է նաև, որ ըստ նախնական կանխատեսումների համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրումը տարվա արդյունքներով կկատարվի 100 %-ով:
Մարզում գործում են 35 առողջապահական ընկերություններ 100 տոկոս պետական բաժնեմասով` 4 բժշկական կենտրոն, 1 ծննդատուն, 1 քաղաքային պոլիկլինիկա, 1 մարզային արյան բանկ, 2 առողջության կենտրոն, 26 առողջության առաջնային պահպանման հաստատություններ:
Կոտայքի մարզպետն անդրադարձել է նաև գյուղատնտեսության բնագավառին և փաստել, որ մարզում վարելահողերը կազմում են 37.9 հազար հեկտար: 2012թ. բերքի տակ կատարվել է 15060 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք, որից աշնանացան 6032հա, գարնանացան 9028 հա:
Մարզում ոռոգելի հողատարածքները կազմում են 18760 հա, ընթացիկ տարում ջրօգտագործողների հետ կնքվել է 19760 պայմանագիր` 11095 հեկտար ընդհանուր ոռոգելի մակերեսով:
Վելուծելով մարզի արդյունաբերության բնագավառի նախորդ 9 ամիսների տվյալները` Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը նշել է, որ մարզում թողարկվել է 93535.7 մլն. դրամի արդյունաբերական արտադրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 71561.6 մլն. դրամի փոխարեն կամ աճը կազմել է 30.7%: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճ է գրանցվել մշակող արդյունաբերության ոլորտում` շուրջ 5518.0 մլն. դրամ, էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում` շուրջ 8936.1 մլն. դրամ և հանքագործական արդյունաբերության ոլորտում՝ շուրջ 337.0 մլն. դրամ:
2012թ. 9 ամիսների ընթացքում մարզում արդյունաբերական արտադրանքի իրացման ծավալը կազմել է 93961.0 մլն. դրամ նախորդ տարվա 70039.6 մլն. դրամի փոխարեն կամ աճը կազմել է 34.1 %:
Մարզպետի տարեվերջյան մամուլի ասուլիսին մաս են կազմել նաև քաղաքաշինական ցուցանիշներն, ըստ որոնց 2012 թվականի պետ.բյուջեից ՀՀ Կոտայքի մարզպետարանին շարունակական հիմնանորոգվող 8 կրթական օբյեկտների շինարարական աշխատանքների համար հատկացվել է 184.54 մլն. դրամ:
ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ հիմնանորոգվող 13 կրթական օբյեկտների համար 2012 թվականի պետ.բյուջեից հատկացվել է 843.0 մլն. դրամ, որից շարունական հիմնանորոգվող 10 կրթական օբյեկտների համար 411.0 մլն. դրամ, իսկ երեք կրթական օբյեկտների շինարարության համար 432.0 մլն դրամ:
2012 թվականին բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տարբեր հիմնադրամների կողմից տրամադրված 589 մլն դրամ միջոցներով մարզի 13 համայնքներում կառուցվել են շուրջ 24 կմ խմելու ջրագծեր, 0.5 կմ կոյուղատար և վերանորոգվել` 35 բազմաբնակարան շենքերի տանիքներ:
Մամուլի ասուլիսի ընթացքում Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը պատասխանել է նաև լրագրողների կողմից տրվող հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18