Նորություններ
Լրահոս
ՄԱՐԶԻ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆԿԱՐՉԻ ՏԱՆԸ
17.12.2012
Կոտայքի մարզպետարանի կողմից իրականացվող մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում բացվել է Կոտայքի մարզի գեղանկարիչների անհատական աշխատանքների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել և ողջունի խոսքով ներկաներին է դիմել Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կ. Աղամյանը:
Այնուհետև միջոցառմանը մասնակցող մշակույթի գործիչները, մտավորականներն ու մարզից և մայրաքաղաքից հրավիրված հյուրերը շրջել են ցուցասրահում, որտեղ ցուցահանդեսին մասնակցող շուրջ 30 նկարիչները հյուրերին ներկայացրել են իրենց աշխատանքները, լսել այցելուների կարծիքներն ու տեսակետները:
Հավելենք նաև, որ ցուցահանդեսը տևելու է մեկ շաբաթ և իր հյուրընկալ հարկի ներքո դեռևս ընդունելու է ինչպես մարզի, այնպես էլ մայրաքաղաքի շատ արվեսատասերների:
Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ պատրաստվել է նաև համապատասխան տեղեկատվական գրքույկ, որն իր էջերում ամփոփում է մարզի գեղանկարիչների աշխատանքների այս ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներն և որպես այս միջոցառման այցեքարտ տրվելու է ցուցահանդեսի բոլոր այցելուներին: