Նորություններ
Լրահոս
ՍԵՄԻՆԱՐ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ
06.12.2012
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան, ՀՀ տարածքային կառավարման նախարարության և Կոտայքի մարզպետարանի հետ համագործակցությամբ, Հրազդանում կազմակերպել է <<Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգում կանանց արդյունավետ մասնակցության կարողությունների հզորացում>> թեմայով երկօրյա սեմինար` տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված և աշխատող կանանց համար:
Սեմինարի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները.
- <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի պարզաբանումներ,
- Համայնքի զարգացման քառամյա ծրագրի ձևավորումը և իրականացումը: Ավագանու դերը ծրագրի ձևավորման գործում,
- Համայնքի բյուջեի ձևավորում և իրականացում,
-Տեղական ինքնակառավարման մարմինները՝ որպես համայնքային ժողովրդավարության ինստիտուտ: Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիան,
- Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում բնակչության հետ հետադարձ կապի ապահովում,
- Պետական գենդերային քաղաքականության հայեցակարգը և իրականացումը համայնքներում,
- Գենդերային բաղադրիչը տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքում,
- Գենդերային վերլուծություն. նպատակը, սկզբունքները, քայլերը,
- Գենդերային հավասարությունը՝ տեղական ժողովրդավարության նախադրյալ և համայնքների կառավարման արդյունավետության բարձրացման միջոց: