Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

01.12.2012

 Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում 2012 թվականի գյուղատնտեսական տարվա արդյունքներն է ամփոփել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը:
Մարզի խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել և գյուղատնտեսության բնագավառի վերաբերյալ համապատասխան տեղեկություններ ու պարզաբանումներ է տրամադրել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գ. Բաղյանը:
Այնուհետև համայնքների գույքահարկի բազաներում հաշվառված տրանսպորտային միջոցների դուրսգրման կարգի մասին պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայության Կոտայքի հաշվառման-քննական ստորաբաժանման պետ, մայոր Մ.Աֆյանը:
Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ.Նահապետյանը մարզի խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վերաբերյալ համապատասխան վերլուծություն:
Մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս. Հակոբյանը տեղեկություններ է տրամադրել մարզի համայնքներում իրականացվող վարչական և ֆինանսական վերահսկողության արդյունքների ընթացքի վերաբերյալ:
ՀՀ ԱՆ ՊՀՀՏ Կոտայքի մարզային կենտրոնի պետի տեղակալ Ն. Աբրահամյանը մարզխորհրդի նիստի ընթացքում անդրադարձել է մարզի տարածքում հակահամաճարակային, կարանտինային և սանիտարահիգիենիկ միջոցառումների, վարակիչ ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների իրավիճակային վերլուծությանը, վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի աշխատանքներում բնակչության ընդգրկման խնդիրներին:
Մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Լ.Պետրոսյանն անդրադարձ է կատարել համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողերի օգտագործման վիճակին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32