Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

23.11.2012

Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի են ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունները, որոնք վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Խորհրդակցությունների օրակարագում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանն անդրադարձել է 2012 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին:
Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս. Հակոբյանը տեղեկատվություն է տրամադրել համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) տեղադրման և շահագործման իրավիճակի վերաբերյալ:
Խորհրդակցությունների օրակարգի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Կ. Թումոյանը ներկայացրել է մարզի համայնքներում թափոնների հավաքման և հեռացման աշխատանքների, չհսկվող և չարտոնագրված աղբավայրերի վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքը:
Տարածաշրջանային խորհրդակցությունների ավարտին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Ա. Սիմոնյանը տեղեկատվություն է տրամադրել մարզի համայնքներում ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար նպաստավոր պայմանների ապահովման և սպորտային միջոցառումների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27