Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
16.11.2012
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի և Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկայի վոյեվոդության վարչական կենտրոն Պոզնանի միջև 2012 թվականի հունիսի 1-ին ստորագրված գործնական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի դրույթների իրականացման նկատառումներով, Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկայի վոյեվոդության վարչական կենտրոն Պոզնանի ղեկավարության հրավերով Լեհաստան է այցելել ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի գլխավորած պատվիրակությունը:
Հիշյալ այցի ընթացքում մարզային պատվիրակությունը քննարկել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի և Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկայի վոյեվոդության վարչական կենտրոն Պոզնանի միջև համագործակցության խթանմանը, առողջապահական, կրթա-մշակութային, սոցիալական, ինչպես նաև ագրոտուրիզմի բնագավառներում երկկողմանի կապերի հաստատմանն ու զարգացմանը միտված հարցեր:
Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել Կոտայքի մարզի և Պոզնանի միջև համագործակցության ամրապնդումն ապահովող միջոցառումների պայմանավորվածություններ, ինչպես նաև տեղում ստորագրվել է ձևավորված համագործակցությունը շարունակելու և ապագայում գործնական ծրագրեր մշակելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ: