Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՇԱԽՄԱՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

12.11.2012


Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի օրացուցային պլանի շրջանակներում Կոտայքի մարզում տեղի է ունեցել մարզի մեծահասակ շախմատիստների առաջնություն:
Շախմատի հիշյալ առաջնությանը մասնակցել են մարզի 20 համայնքներից ներկայացված թվով 78 ազգային վարկանիշ ունեցող շախմատիստներ:
Շախմատի մրցաշարում մրցանակային տեղերը բախշվել են հետևյալ կերպ.
1-ին տեղ – Արթուր Ղարագյոզյան /Ձորաղբյուր/
2-րդ տեղ – Ռոմիկ Հակոբյան /Հրազդան/
3-րդ տեղ – Լաերտ Մարգարյան /Աբովյան/
4-րդ տեղ – Քոչարյան Հովիկ /Նոր Հաճըն/
5-րդ տեղ - Թավաքալյան Ազատ / Չարենցավան/
Մարզային առաջնության ընթացքում մրցանակային տեղեր գրաված շախմատիստներն ու մրցավարները արժանացել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի խրախուսանքին:
Հավելենք նաև, որ առավելագույն միավորներ հավաքած շախմատիստները իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի շախմատի առաջին լիգայի կիսաեզրափակիչին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07