Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆ-2012

06.11.2012

Սույն թվականի նոյեմբերի 22-ին, Լոս-Անջելոսում կանցկացվի հերթական <<Հեռուստամարաթոն-2012>>-ը: Մարաթոնի ընթացքում հավաքված միջոցները կնպատակաուղղվեն ԼՂՀ գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանը, որը այսօր դարձել է հրատապ պահանջ:
Յուրաքանչյուր կենտրոն իր մեջ կընդգրկի բուժկետ, գրադարան, կոմպյուտերային սենյակ, հանդիսությունների սրահ և գյուղապետարան՝ դրանով իսկ գյուղական համայնքների կյանքը դարձնելով լիարժեք և հարմարավետ:
<<Հայաստան>> համահայկական հիմնադրամը կոչ է անում համայն հայությանը՝ իր բոլոր կազմակերպություններով ու անհատներով մասնակցելու այս ծրագրի իրականացմանը:
Եթե որոշել եք մասնակցել Հիմնադրամի մարաթոնին, կարող եք կատարել փոխանցում Հիմնադրամի հետևյալ բանկային հաշվին.
Հաշվետեր - <<Հայաստան>> Համահայկական Հիմնադրամ
Բանկ- ՀՀ Կենտրոնական բանկ SWIFT: CBRAAM 22
Հաշվի համար – 103003215672 (հայկական դրամ)
Հաշվի համար – 103003615673 (ԱՄՆ դոլար)
Փոխանցում կատարելիս, խնդրում ենք նշել նպատակը (Հեռուստամարաթոն -2012-ի համար), ինչպես նաև նվիրատու անձի կամ կազմակերպության լրիվ անվանումը:
Կանխիկ վճարում կարող եք կատարել Հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակում Երևան, Կառավարության 3-րդ մասնաշենք, 2-րդ հարկ:
Հեռ. 56-01-06 (+104), 52-09-40 (+104) Ֆաքս 52-37-95 E-mail: info@himnadram.org
Կատարեք ձեր նվիրատվության խոստումները կամ վճարումները, որպեսզի ձեր անունը տեղ գտնի նվիրատուների ցուցակում և հայտարարվի նոյեմբերի 22-ի երեկոյան ժամը 8-ից Հայստանի առաջատար հեռուստաալիքներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:28:33