Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

31.10.2012

Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ, Կոտայքի մարզային գրադարանում, տեղի է ունեցել միջոցառում` նվիրաված Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին:
Մարզպետարանի մշակութային միջոցառումների տարեկան ծրագրով նախատեսված հիշյալ ձեռնարկը մեկնարկել է Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի կողմից կազմակերպված ցուցահանդեսով:
Հայ գրատպության 500-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումն ունեցել է հետևյալ օրակարգը.
- <<Չարենցը՝  հրատարակիչ>> - Դավիթ Գասպարյան, բանասիրական գիտությունների դոկտոր
- <<Հայերեն տպագիր առաջին գիրքը>> - Նորայր Ղազարյան, բանասիրական գիտությունների թեկնածու
- <<Հայ տպագրության ակունքները>> - Վառլեն Ալեքսանյան, բանաստեղծ
- <<Հայ տպագրության դերը գրքի տարածման գործում>> - Լևոն Բլբուլյան, բանաստեղծ
- <<Վիլյամ Սարոյանը գրքի և տպագրության մասին>> - Հակոբ Հարություն, բանաստեղծ, Հայաստանի գրողների միության Կոտայքի բաժանմունքի ղեկավար
- <<Հայ գրատպության առկա հիմնախնդիրները և լուծման հնարավոր ուղիները>> - Մկրտիչ Կարապետյան, Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցացիայի նախագահ, <<Էդիտ պրինտ>> հրատարակչության տնօրեն
- <<Գրադարանային գործունեության կազմակերպման մասին>> - Ժաննա Գևորգյան, Կոտայքի մարզային գրադարանի տնօրեն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32