Նորություններ
Լրահոս
ՎԵՐԱՕԾՎԵՑ ԼԵՌՆԱՆԻՍՏԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ
27.10.2012
Կոտայքի մարզի Լեռնանիստ համայնքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի ձեռամբ տեղի է ունեցել Սուրբ Աստվածածին Եկեղեցու վերաօծման արարողություն:
Եկեղեցու վերաօծման արարողությանը մասնակցել են Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր մարզի այլ համայնքներից:
Ամերիկահայ բարերարներ Զաքար և Վարուժան Խաչիկյանների աջակցությամբ հիմնանորոգված եկեղեցում տեղի է ունեցել Սուրբ պատարագ, որին հաջորդել են մատաղի արարողությունն ու մարզի լավագույն պարային համույթների և անհատ կատարողների մասնակցությամբ կազմակերպված տոնական համերգը:
Տոնական միջոցառման ընթացքում լեռնանիստցիներին ողջունել և շնորհավորական խոսքեր են հղել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, Սուրբ Աստվածածին Եկեղեցու բարերար Զ. Խաչիկյանը, ինպես նաև Լեռնանիստ համայնքի նորընտիր ղեկավար Ա. Հայրապետյանը: