Նորություններ
Լրահոս
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
22.10.2012
Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որոնք վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Խորհրդակցությունների օրակագրում ընդգրկված հարցերի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս. Հակոբյանն անդրադարձել է 2012թ. աշնանային զորակոչի կազմակերպչական խնդիրներին, մարզի համայնքների նորընտիր ավագանիների առաջին նիստերի անցկացման և վերջիններիս օրակարգերի ձևավորման գործընթացներին, ինչպես նաև այլ ընթացիկ հարցերի:
Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը ներկայացրել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Կ. Թումոյանը ներկայացրել է գյուղատնտեսական և բնապահպանական ոլորտներին վերաբերող մի շարք տեղեկատվություններ և պարզաբանումներ: