Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

20.10.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Կոտայքի մարզպետարանում մասնակցեց մարզխորհրդի նիստին: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ու Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մարզխորհրդի նիստին մասնակցող համայնքների ղեկավարների հետ համատեղ քննարկել են օրակարգային մի շարք հարցեր, որոնք հիմնականում վերեբերել են սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզում իրականացվող հրատապ, ինչպես նաև այլ ընթացիկ ծրագրերին:

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Կոտայքի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված շուրջ 3, 6 մլրդ դրամի դիմաց կազմել են 3,5 մլրդ դրամ, կատարողականը 98.4% է: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 96.1 %: Հինգ հարկատեսակների մասով կատարողականի 70 %-ից ցածր ցուցանիշներ են արձանագրվել միայն տասը համայնքում:

Փոխվարչապետն ընդհանուր առմամբ բավարար համարեց մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը` վստահություն հայտնելով, որ համեմատաբար ցածր ցուցանիշներ ունեցող համայնքներն առաջիկա ամիսներին առավել հետևողական աշխատանքներ կիրականացնեն այդ ուղղությամբ: Կարևորելով արդյունավետ վարչարարության իրականացումը` նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ այդ հանգամանքը հաշվի է առնվելու պետության կողմից համայնքներում ծրագրերի իրականացման դեպքում:
Մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երրորդ ծրագրի առնչությամբ զեկուցվեց, որ արդեն կատարվել է նախատեսված աշխատանքների 94,6 տոկոսը: Քննարկվեցին նաև չորրորդ ծրագրի մեկնարկին վերաբերող հարցեր, որով մարզին տրամադրվել է 1,3 մլրդ դրամ: Միջոցները հիմնականում կուղղվեն դպրոցների, շենքերի տանիքների, ներհամայնքային ճանապարհների նորոգմանը, ոռոգման ջրագծերի կառուցմանը:
Նիստի ընթացքում տեղեկություններ ներկայացվեցին մարզում հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքի, առաջին վերարտադրության ցորենի սերմացուի հավաքագրման գործընթացի մասին: Փոխվարչապետը համայնքապետերին հորդորեց հետևողական լինել ստանձնած պարտավորությունների իրականացման հարցում:
Ա. Գևորգյանը պարզաբանումներ ներկայացրեց նաեւ համայնքապետերի բարձրացրած հարցերի վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:09:53