Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

05.10.2012

Հարգարժա’ն ուսուցիչներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ուսուցչի օրվա կապակցությամբ և մասնագիտական այս նշանակալի տոնի առթիվ բոլորիդ մաղթում անսահման հաջողություններ ու երջանկություն:
Ուսուցչի բացառիկ նկարագիրը բոլոր ժամանակներում համարվում է ամենաթանկագինն ու ամենանվիրականը, որը մշտապես արժանացել և արժանանում է հասարակության հարգանքին ու երախտագիտությանը:
Տոնական այս օրվա շրջանակներում պետք է հստակ ընդգծենք նաև ուսուցչի գործունեության հանդեպ պետական հոգածության առանցքային դրսևորումներն ու վստահաբար նշենք, որ այդ ամենն այսուհետ ևս լինելու է շարունակական և ընդգրկելու է առավելագույն ծավալներ:
Բարեմաղթում եմ, որ Ձեր աշխատանքն ուղեկցվի բացառապես դրական զարգացումներով և նպաստի մերօրյա սերնդի կրթության և հայեցի դաստիարակության՝ կարևորագույն գործառույթների արդյունավետ կազմակերպմանը:
Ուսուցչի օրվա առթիվ դարձյալ շնորհավորում եմ և նորովի ձեռքբերումներ ցանկանում միմիայն մեծարանքի արժանի Ձեր առաքելությանը:

Հարգանքներով
                                                                                                                   Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32