Նորություններ
Լրահոս
ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
04.10.2012
Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ Ուսուցչի օրվա շրջանակներում կազմակերպվել է տոնական միջոցառում: Միջոցառմանը մասնակցել են մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններ և մանկավարժներ: Մասնագիտական տոնի առիթով մարզի մանկավարժներին շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Ուսուցչի օրվա կապակցությամբ մարզի մի շարք մանկավարժներ արժանացել ել ՀՀ Կոտայքի մարզպետի պատվոգրերի:
Տոնական միջոցառման ընթացքում իրենց գեղարվեստական համարներով հանդես են եկել մարզի լավագույն անհատ կատարողներն ու պարային համույթները: