Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

04.10.2012

Մարզի առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Հիշյալ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վ. Պողոսյանը, նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Ա. Կարապետյանը, Պետական առողջապահական Գործակալության պետի տեղակալ Գ. Այվազյանը, հիշյալ գործակալության Կոտայքի մարզային կենտրոնի պետ Ռ. Պետրոսյանը:
Աշխատանքային խորհրդակցության շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Գ. Մարտիրոսյանն անդրադարձել է ազգաբնակչությանը բուժօգնության մատուցման մատչելիության ապահովման, բուժհիմնարկներում պետական պատվերի շրջանակներում ծառայությունների մատուցման որակին, ինչպես նաև գնումների գործընթացի կազմակերպման աշխատանքներին:
ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները խորհրդակցության մասնակիցներին տրամադրել են անհրաժեշտ պարզաբանումներ օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ:
Մարզպետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ավարտին Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանն ու մարզի բոլոր բուժհիմնարկների ղեկավարների հանձնարարել է ապահովել քննարկված հարցերի իրազեկումը առողջապահական հաստատություններում և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ համապատասխան գործառույթների արդյունավետության բարձրացման ու առողջպահական ծառայությունների որակի լիարժեք բարելավման ուղղությամբ, ինչպես նաև մեկամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան ծրագիր առողջապահության բնագավառի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57