Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
21.09.2012
Ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդի բազմադարյա ու հերոսական պատմության ամենաառանցքային իրադարձության՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով:
Տոնական այս բացառիկ օրվա կապակցությամբ պետք է մաղթենք, որ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնն իր ոգևորիչ և ցանկալի ներկայությամբ մշտապես դառնա մեր նորօրյա ձեռքբերումների և հաղթանակների յուրօրինակ խորհրդանիշը:
Թո'ղ որ, հաջորդող բոլոր տարիներն իրենց բարենպաստ ազդեցությունն ունենան ժողովրդավարական արժեքների լիարժեք կայացման գործում և Հայաստանի Հանրապետությունում միմիայն գերակայեն խաղաղությունն ու համերաշխությունը` իրականություն դարձնելով մեր համազգային բոլոր նպատակներն ու նախաձեռնությունները:
Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ դարձյալ շնորհավորում եմ և բարեմաղթում, որ մեր բոլոր հայրենակիցներին ուղեկցեն բարօրությունն ու հաջողությունները:
Հարգանքներով
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ