Նորություններ
Լրահոս
ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
05.09.2012
Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզխորհրդի նիստի օրակարգում ընդգրկված առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս. Հակոբյանն անդրադարձել է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառներում տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների իրականացման ուղղություններին, ինչպես նաև սեպտեմբերի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը ներկայացրել է սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը և վերլուծել բյուջեների կատարողականների հիմնական ցուցանիշները:
Մարզի խորհրդի նիստի ավարտին քննարկվել են նաև այլ ընթացիկ հարցեր ևս: