Նորություններ
Լրահոս
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ
20.08.2012
Համայնքային առաջնահերթ հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով մարզի մի շարք համայնքներ է այցելել Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և համայնքների ղեկավարների ուղեկցությամբ Կոտայքի մարզպետն այցելել է Պռոշյան համայնքում նոր կառուցվող ոռոգման համակարգի շինհրապարակ, զրուցել շինարարական աշխատանքներն իրկանացնող կազմակերպության պատասխանատուների հետ:
Այնուհետև Կոտայքի մարզպետն այցելել է Նոր Գեղի և Արգել համայնքների հիմնանորոգվող դպրոցներ, ծանոթացել շինարարական աշխատանքների կազմակերպման մանրամասներին:
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանին Ալափարս համայնքում ներկյացվել են նոր ջրատարի կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Կոտայքի մարզպետը շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ համատեղ քննարկել է աշխատանքների ավարտի ժամկետներին և որակին վերաբերող հարցեր: