Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

12.08.2012

Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի կապակցությամբ մարզի Ալափարս համայնքում կազմակերպվել է  տոնական միջոցառումների շարք:
Միջոցառումների այդ շարքը մեկնարկել է տեղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Տեր Սիմեոն քահանա Մովսեսյանի ձեռամբ մատուցված Սուրբ պատարագով:
Աստվածածնի վերափոխման տոնի առիթով կազմակերպված միջոցառումներին մասնակցել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և մարզի համայնքների ղեկավարների ուղեկցությամբ:
Եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին հաջորդել է գյուղամիջյան հրապարակում մարզի լավագույն պարային խմբերի և անհատ կատարողների ուժերով կազմակերպված համերգային ծրագիրը, որի ընթացքում ևս անդրադարձ է կատարվել Սուրբ Մարիամ Ատվածածնի վերափոխման տոնի խորհրդին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07