Նորություններ
Լրահոս
ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
12.08.2012
Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնի կապակցությամբ մարզի Ալափարս համայնքում կազմակերպվել է տոնական միջոցառումների շարք:
Միջոցառումների այդ շարքը մեկնարկել է տեղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում Տեր Սիմեոն քահանա Մովսեսյանի ձեռամբ մատուցված Սուրբ պատարագով:
Աստվածածնի վերափոխման տոնի առիթով կազմակերպված միջոցառումներին մասնակցել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և մարզի համայնքների ղեկավարների ուղեկցությամբ:
Եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին հաջորդել է գյուղամիջյան հրապարակում մարզի լավագույն պարային խմբերի և անհատ կատարողների ուժերով կազմակերպված համերգային ծրագիրը, որի ընթացքում ևս անդրադարձ է կատարվել Սուրբ Մարիամ Ատվածածնի վերափոխման տոնի խորհրդին: