Նորություններ
Լրահոս
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ
11.08.2012
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը հանդիպում է ունեցել սիրիահայ երեխաների հետ, ովքեր ՀՀ Կառավարության հրավերով իրենց ամառային հանգիստը կազմակերպում են մարզի <<Լուսաբաց>> մանկապատանեկան ճամբարում:
Կոտայքի մարզպետը զրուցել է երեխաների հետ, պատասխանել նրանց հարցերին, ինչպես նաև մասնակցել ճամբարում կազմակերպված համերգային ծրագրին:
Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի շրջանակներում <<Լուսաբաց>> ճամբարում Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել է մատաղի արարողություն, որն օրհնվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել եպիսկոպոս Քարամյանի ձեռամբ: