Նորություններ
Լրահոս
ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՍՊԱՆԵՐԻՆ
06.08.2012
Աբովյան քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի զինծառայողների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողություն: Զինվորականներին ծառայողական բնակարաններ հատկացնելու առիթով կազմակերպված միկջոցառմանը մասնակցել են ՀՀ Պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, բարձրաստիճան զիվորականներ, սպաներ:
Իրենց բնակարանամուտը տոնող զինծառայողներին շնորհավորանքի խոսքեր են հղել ՀՀ Պաշտպանության նախարար Ս. Օհանյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, ինչպես նաև փաստել, որ հիշյալ գործընթացը պետական քաղաքականության գերակա ուղղություններից է:
Բնակարանների հանձնման արարողությունից հետո Պաշտպանության նախարարն ու Կոտայքի մարզպետը շրջայց են կատարել նորաբաց բնակելի շենքում, ծանոթացել բնակարանային պայմաններին:
Հավելենք, որ Աբովյանում բնակարաններ են ստացել 61 զինծառայողների ընտանիքներ: