Նորություններ
Լրահոս
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
03.08.2012
Մարզի Հրազդանի, Աբովյանի և Եղվարդի տարածաշրջաններում տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որոնք վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Աշխատանքային խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված հարցերի շրջանականերում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս. Հակոբյանը ներկայացրել է տեղական ինքնակառավարման մարմինների՝ առաջիկայում նախատեսվող ընտրությունների նախապատրաստական և կազմակերպական գործընթացներին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարել մարզի համայքներում քաղաքացիական պաշտպանության բնագավառում կազմակերպվող աշխատանքներին և այդ ասպարեզում համայնքների ղեկավարների գործառույթների իրականացման մանրամասներին:
Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը տեղեկատվություն է տրամադրել մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի վերաբերյալ:
Գյուղատնտեսական աշխատանքների ընթացին և ոլորտում իրականացվող գործընթացների հիմնական մանրամասներին է անդրադարձել մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը:
Տարածաշրջանային խորհրդակցությունների օրակարգերին մաս են կազմել նաև հողաշինության և հողօգտագործման բնագավառին վերաբերող այլ ընթացիկ հարցեր ևս: