Նորություններ
Լրահոս
ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
19.07.2012
Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Օրակարգի առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը անդրադարձ է կատարել մարզի համայնքների բյուջեների 2012 թվականի առաջին կիսամյակի եկամուտների հավաքագրման ընթացքի վերաբերյալ: Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս. Հակոբյանը տեղեկատվություն է ներկայացրել համայնքների ղեկավարների կողմից առևտրի, սպասարկման և ծառայությունների ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքների և մարզպետարան ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ: