Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

02.07.2012

Կոտայքի մարզպետարանում, ինչպես նաև Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոններում տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որոնք վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Խորհրդակցությունների շրջանակներում քննարկվել են բուժհաստատությունների վերստուգողների կողմից իրականացված ֆինանսական վերլուծությունների արդյունքները:
Մարզպետարանում կայացած քննարկման ընթացքում <<Պռոշյանի ԱԱՊԿ>>, <<Քանաքեռավանի ԱԱՊԿ>>, <<Մայակովսկու ԱԱՊԿ>>, <<Վերին Պտղնիի ԱԱՊԿ>> ՓԲԸ-ների ֆինանսատնտեսագիտական վերստուգումների վերաբերյալ եզրակացություններ է ներկայացրել նշված բուժհիմնարկների վերստուգող Ա. Հովհաննիսյանը:
Հրազդանի բժշկական կենտրոնում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում <<Հրազդանի ԲԿ>>, <<Սոլակի ԱԱՊԿ>>, <<Քաղսիի ԱԱՊԿ>> ՓԲԸ-երիի <<Հրազդանի մարզային արյան բանկ>> ՊՓԲԸ-ի ֆինանսատնտեսագիտական գործունեությունների վերաբերյալ վերլուծություններ է ներկայացրել համապատասխան ընկերությունների վերստուգող Գ. Մարգարյանը:
<<Աբովյանի ԲԿ>>, <<Արամուսի ԱԱՊԿ>> ՓԲԸ-երի և <<Ջրվեժի ԲԱ>>, <<Բալահովիտի ԲԱ>> ՊՓԲԸ-ների վերստուգող Ա. Արսենյանն Աբովյանի բժշկական կենտրոնում կայացած աշխատանքային քննարկման ընթացքում իր դիտարկումներն ու եզրակացություններն է ներկայացրել հիշյալ ընկերությունների ֆինանսատնտեսական աշխատանքների վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32