Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.06.2012

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ մարզկենտրոն Հրազդանի Բարության պուրակում կառուցված <<Խաչ-մատուռ>> հուշարձանում կազմակերպվել է մոմավառության արարողություն: Հիշյալ արարողությանը մասնակցել են Կոտայքի մարզպետարանի, Հրազդանի քաղաքապետարանի, ինչպես նաև մարզի մի շարք քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների աշխատակազմերի ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների անդամներ:
Մոմավառության այս ձեռնարկի ընթացքում Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Է. Հովհաննիսյանը ներկայացրել է օրվա խորհուրդը, տեղեկատվութուն տրամադրել Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը և վերջինիս հաջորդող ժամանակահատվածում մարզում իրականացվելիք միջոցառումների, ինչպես նաև անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին ցուցաբերվելիք աջակցության մարզային ծրագրի դրույթների վերաբերյալ:
Մոմավառության արարողությունը շարունակվելու է մինչ օրվա ավարտը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36