Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.06.2012

Մարզի Հրազդանի, Աբովյանի և Եղվարդի տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի են ունեցել աշխատանքային խորհրդակցություններ, որոնք վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Օրակարգային առաջին հարցով մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը ներկայացրել է մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը 2012 թվականի հունիսի 1-ի դրությամբ:
Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ.Եղիազարյանն անդրադարձել է համայնքներում ոռոգման ներտնտեսային ցանցի ջրագծերի շահագործման, պայմանագրերի կնքման, մատակարարված ջրի վարձավճարների գանձման և ՋՕԸ-ների աշխատանքների կազմակերպման գործընթացներին:
Տարածաշրջանային խորհրդակցությունների օրակարգային հարցերը եզրափակվել են համայնքային ծառայության համակարգի խնդիրների վերլուծությամբ, որը ներկայացրել է մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Վ. Թովմասյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57