Նորություններ
Լրահոս
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
30.05.2012
Դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում մրցանակային տեղեր և խրախուսական գովասանագրեր ստացած 44 աշակերտներին մեծարելու նպատակով Կոտայքի մարզպետարանում կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում:
Հանդիսավոր միջոցառման ընթացքում մարզի օլիմպիականներին ողջունել և շնորհավորել է Կոտայքի մարզպետի տեղակալ Վ. Բակլաչյանը, ինչպես նաև աշակերտներին հանձնել խորհրդանշական հուշանվերներ:
Մարզպետարանում կազմակերպված հիշյալ միջոցառման ընթացքում 2011-2012 ուսումնական տարվա ընթացքում տեղի ունեցած առարկայական օլիմպիադաների դպրոցական, տարածաշրջանային, մարզային և հանրապետական փուլերի կազմակերպման ու իրականացման գործընթացների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ համապատասխան վերլուծություն է ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ Կ. Հունանյանը:
Միջոցառման ընթացքում ելույթներ են ունեցել նաև մարզի դպրոցների մի շարք տնօրեններ և տարբեր առարկաների օլիմպիադաներում հաղթող ճանաչված աշակերտներ: