Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
28.05.2012
Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Հանրապետության տոնի առիթով:
Մայիսի 28-ը հայ ժողովրդի պատմության էջերում ունի իր առանցքային կարևորությունն ու հաստատուն ներկայությունը՝ հայրենի պետականության կայացման գործընթացի ակունքներում:
Հանրապետության տոնի շրջանակներում մենք պետք է դարձյալ վերագնահատենք մեր բազմադարյա պատմության բոլոր առանցքային իրողությունները և այդ ամենի հայրենասիրական պատգամները փոխանցենք նորօրյա սերնդին:
Մայիսյան բոլոր տոների հաղթական ու հերոսական շարքն ամփոփող այս բացառիկ օրվա խորհրդով պետք է մաղթենք, որ մեր հայրենիքն այսուհետ ևս ունենա նորովի հաջողություններ ու ձեռքբերումներ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս համար նվիրական այս տոնի կապակցությամբ և ցանկանում ամենայն բարիք:
Հարգանքներով
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ