Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

24.05.2012

Կոտայքի մարզում տեղի է ունեցել <<Բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը հեղեղումների սպառնալիքի առաջացման դեպքում>> խորագրով:
Ուսումնավարժության նպատակն է եղել կատարելագործել մարզի բնակչության պաշտպանության համակարգում արտակարգ իրավիճակի սպառնալիքի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության սահմանված կարգով ստացումը, վերլուծումը, փոխանցումը համապատասխան մարմիններին, ինչպես նաև ստուգել փոխհամագործակցության կազմակերպումը արձագանքող ծառայությունների միջև:
Հիշյալ ուսումնավարժությունը ղեկավարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը, կազմակերպման գործընթացում ընդգրկվել են Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը, Հրազդան, Մեղրաձոր, Մարմարիկ համայնքների ղեկավարները, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը, արտակարգ իրավիճակներում /ԱԻ/ մշտական գործող մարզային հանձնաժողովը, մարզային տարահանման հանձնաժողովը, <<ԱրմենՏել>> ՓԲԸ Արևելյան տարածքային կենտրոնի պետը:
Ուսումնավարժության աշխատանքները մեկնարկել են մարզի բնակչության պաշտպանության համակարգի ղեկավար կազմի ազդարարման, հավաքի և խնդրադրման գործառույթների կազմակերպումով: Ուսումնավարժության շրջանակներում կազմակերպված մարզի ղեկավար կազմի հավաքի ընթացքում իրենց գործառույթների շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություններ են տրամադրել Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գ. Գրիգորյանը և համապատասխան ծառայությունների ղեկավարները: Այնուհետև ուսումնավարժության թեմայի շրջանակներում միմյանց հաջորդել են ստեղծված իրավիճակի գնահատման, առաջարկությունների նախապատրաստման, ինչպես նաև մարզի բնակչության ազդարարման գործընթացի կազմակերպման ուսուցողական փուլերը:
Արտակարգ իրավիճակների շտաբային այս ուսումնավարժության սահմանված ծրագրային դրույթներին մաս են կազմել նաև հեղեղումների կանխարգելմանն ու հետևանքների նվազեցմանը, բնակչության տարահանման կազմակերպմանն ու կենսապահովմանն ուղղված միջոցառումների կազմակերպման, ափամերձ տարածքներում հետախուզական աշխատանքների իրականացման ուսումնական գործընթացները:
Օրվա ավարտին տեղի է ունեցել ուսումնավարժության արդյունքների ամփոփում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36