Նորություններ
Լրահոս
ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
24.05.2012
Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզխորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել և օրակարագի առաջին հարցի շրջանակներում մարզի համայնքների բյուջեների 2012 թվականի սեփական եկամուտների պլանային ցուցանիշների համեմատական վերլուծությանն է անդրադարձել ՀՀ Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանը:
Այնուհետև նիստի ընթացքում քննարկվել է մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքը, որը ներկայացրել է մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լ. Նահապետյանը:
Մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժին պետ Ն.Մարգարյանը մարզխորհրդի նիստի ընթացքում վերլուծել է մարզի առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական վիճակն ու անդրադարձել այդ ասապերզում իրականացվող աշխատանքներին:
Համայնքների ղեկավարների կողմից կազմվող նախագծման առաջադրանքի և վերջինիս հիման վրա մշակվող համայնքների գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի համաձայնեցման աշխատանքների իրականացման գործընթացի մանրամասներին վերաբերող օրակարգային հարցի շրջանակներում համապատասխան տեղեկատվություն է տրամադրել մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Վ.Թադևոսյանը:
Հանրակրթությունից դուրս մնացած երեխաների կրթական իրավունքի պաշտպանության խնդիրներին է անդրադարձել մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ա.Պետրոսյանը՝ մանրամասնելով այդ ուղղությամբ մարզպետարնի կողմից ձեռնարկվող աշխատանքների հիմնական ուղղությունները:
Մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Լ.Պետրոսյանը մարզի խորհրդի նիստի մասնակիցներին պարզաբանումներ է տրամադրել Հողային օրենսդրության բնագավառում ընդունված նոր օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի վերաբերյալ: