Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

23.05.2012

Սիրելի՛ շրջանավարտներ
Շնորհավորում եմ դպրոցական ուսումնառության ավարտն ազդարարող տոնական օրվա կապակցությամբ և ցանկանում, որ այս նշանակալի օրը միմիայն ուրախ տրամադրություն ու անսահման բերկրանք պարգևի բոլորիդ:
Կրթօջախում սովորելու տարիները համարվում են մարդկային կենսագրության ամենանվիրական և ամենակարևոր էջերն ու հագեցած լինում բազում հիշարժան դրվագներով:
Դուք այսօր կատարում եք Ձեր կյանքի ամենապատասխանատու անցումը, հրաժեշտ եք տալիս դպրոցական խանդավառ առօրյային ու պատրաստվում ընթանալ կյանքի բազում իմաստնություններով լեցուն մի յուրօրինակ ճանապարհով:
Թո՛ղ որ, այդ ճանապարհի մեկնարկի ու շարունակության անբաժան ուղեկիցները լինեն բարությունը, խաղաղությունն ու հաջողությունները:
Վստահ եմ, որ դպրոցում ստացած գիտելիքները հաստատապես կնպաստեն ժամանակի ոգուն համապատասխանող ընկալումների ձևավորմանը և Դուք կլինեք ժողովրդավարության չափանիշներն ու սկզբունքները լիարժեքորեն կրող քաղաքացիներ:
Վերջին զանգի առիթով մենք պետք է բացառիկ երախտագիտության ու գնահատանքի խոսքեր հղենք մեր թանկագին մանկավարժներին՝ շնորհակալությամբ ընդգծելով նրանց վեհ առաքելության բոլոր կարևորությունները:
Այս խորախորհուրդ օրվա կապակցությամբ դարձյալ շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին:

Հարգանքներով
                                                                      Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36