Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ

22.05.2012

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը, որը վարել է հիշյալ հանձնաժողովի նախագահ, Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը:
Զորակոչային հանձնաժողովի նիստին մասնակցել են ինչպես հանձնաժողովի անդամները, այնպես էլ մարզի տարածքային զինվորական կոմիսարները, բժշկական կենտրոնների տնօրեններն ու զորակոչային բժշկական հանձնաժողովների ավագ բժիշկները:
Նիստի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետի ու տարածքային զինվորական կոմիսարների կողմից տեղեկատվություններ են տրամադրվել 2012 թվականի գարնանային զորակոչի կազմակերպական հարցերի վերաբերյալ:
Այնուհետև մարզային զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվել է 1996 թվականին ծնված պատանիներին զորակոչային տեղամասերում կցագրման աշխատանքների ընթացքին, ինչպես նաև 2012 թվականի գարնանային և աշնանային զորակոչերի համար<<Հայաստանի ԴՕՍԱԱՖ>> կազմակերպության ուսումնական հաստատություններում մասնագետներ պատրաստելուն վերաբերող հարցեր:
Զորակոչային հանձնաժողովի նիստի օրակարգին մաս են կազմել նաև ռազմական ուսումնական հաստատությունների դիմորդ-թեկնածուների ընտրման գործընթացի ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպման մանրամասները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18