Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՄԱՐԶԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

27.04.2012

Մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Մարզի խորհրդի նիստի ընթացքում Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գ. Գրիգորյանը տեղեկատվություն է ներկայացրել մարզի տարածքում արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների կանխարգելման նպատակով տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների կողմից տարվող աշխատանքների վերաբերյալ:
Այնուհետև մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս. Հակոբյանը տեղեկատվություն է տրամադրել 2011 թվականի աշնանային զորակոչի իրականացման և 2012 թվականի գարնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանն անդրադարձ է կատարել մարզի տարածքում ՋՕԸ-երի կողմից ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36