Նորություններ
Լրահոս
ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԼԱՆԻ ՆԱՀԱՆԳԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ
25.04.2012
Կոտայքի մարզ է այցելել Իտալիայի Հանրապետության Միլանի նահանգապետ Գ. Պոդեստային գլխավորած պատվիրակությունը:
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալյանն ու Միլանի նահանգապետ Գ. Պոդեստան պաշտոնական հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի և Իտալիայի Հանրապետության Միլանի նահանգի միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրով նախատեսված դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների մանրամասները, ինչպես նաև նախանշել հետագա համագործակցության ուղղությունները:
Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի ուղեկցությամբ Միլանի նահանգապետ Գ. Պոդեստայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, արժանացել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությանը, այնուհետև այցելել Գառնի և Գեղարդ, ինչպես նաև Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիս վանական համալիր, ծանոթացել մարզի տարածքում առկա պատմա-մշակութային արժեքներին, վերջիններիս պատմական իրողություններին:
Միլանի նահանգապետ Գ. Պոդեստայի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Կոտայքի մարզի Գողթ համայնքում գործող <<Էկոտոմատո>> ՓԲԸ վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն, ծանոթացել վերջինիս գործունեությանը:
Կոտայքի մարզային և Միլանի նահանգային պատվիրակությունները քննարկել են փոխհամագործակցության հետագա ծրագրերն ու երկկողմ տնտեսական փոխհարաբերություններ ծավալելու հնարավորությունները: