Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
06.04.2012
Ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության տոնի առիթով:
Ցանկանում եմ, որ մայրության բացառիկ խորհուրդն իր մեջ կրող և գեղեցկության անկրկնելի բնորոշումներով ամբողջացող այս օրվա բոլոր գույներն ու երանգները պարգևեն տոնական յուրօրինակ զգացողություններ:
Ապրիլի յոթի կապակցությամբ հնչող շնորհավորանքներին պետք է հավելենք նաև մեր անսահման երախտագիտությունն ու փաստենք, որ ընտանիքների ամրության, ազգապահպանության, ազգային ոգու հարատևման և նմանատիպ բոլոր գործընթացներում մշտապես առանցքային կարևորություն են ունեցել մայրերի և կանանց նշանակալի դերակատարումն ու բացառիկ նվիրումը:
Բնության վերազարթոնքն ազդարարող գարնան հետ յուրօրինակ կերպով համադրվող այս հիասքանչ տոնի առթիվ դարձյալ շնորհավորում եմ և մաղթում, որ մեր մայրերի, կանանց ու աղջիկների առօրյային և նրանց ինքնատիպ ներաշխարհին մաս կազմեն միմիայն երջանկության զգացումները:
Հարգանքներով
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ