Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ

23.03.2012

Մարզի Հրազդանի, Աբովյանի ու Եղվարդի տարածաշրջանների համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնք վարել է Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանը: Օրակարգային առաջին հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Ս. Հակոբյանը, NN 25, 26, 27, 28 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներն ու տարածքային անձնագրային բաժանմունքների պետերը ներկայացրել են ՀՀ ԱԺ ընտրությունների նախապատրաստման և կազմակերպական աշխատանքների ընթացքը:
Այնուհետև ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների կողմից ներկայացված տեղեկատվության մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետն անդրադարձել է համայնքների բազաներում առկա գույքային իրավունք ունեցող, սակայն անձնագրային և սոցիալական քարտի տվյալներ չունեցող քաղաքացիների վերաբերյալ սեղմ ժամկետում մարզպետարան տեղեկատվություն ներկայացնելու գործընթացի մանրամասներին: Տարածաշրջանային խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև համայնքների ղեկավարների աշխատակազմերի կառուցվածքներին վերաբերող տեղեկատվություններ:
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մ. Եղիազարյանը ներկայացրել է մարզի գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքը:
Մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Լ. Պետրոսյանը պարզաբանումներ է ներկայացրել Հողային օրենսդրության պահանջների կատարման վերաբերյալ:
Տարածաշրջանային խորհրդակցությունների ընթացքում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Ա. Սիմոնյանը տեղեկատվություն է տրամադրել ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթին, <<Լավագույն մարզական համայնք և մարզական բակ>> ստուգատեսին, ՀՀ սփյուռքի նախարարության <<Արի տուն>> ծրագրին, <<Մեկ ազգ, մեկ մշակույթ>> համահայկական փառատոնին մարզի համայնքների մասնակցության վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27