Նորություններ
Լրահոս
ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ <<ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ>> ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
19.03.2012
ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնը իրականացրել է <<ՀՀ Կոտայքի մարզի երեխաների աղքատության կանխարգելում>> ծրագիրը, որի նպատակն է նպաստել 50 առավել խոցելի ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը և մանկական աղքատության կրճատմանը: Ծրագրում ընդգրկվել են մարզի 15 համայնքների ընտանիքներ: ՀԻշյալ ծրագրի շրջանակներում համապատասխան ընտանիքներին տրամադրվել է բազմաբնույթ աջակցություն՝ ելնելով նրանց առաջնահերթ կարիքներից, մասնավորապես՝ միանվագ դրամական օգնություն, խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում ուղղորդումներ դեպի այլ կառույցներ և ծառայություններ, ծնողավարական հմտությունների զարգացում:
Այս ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ իրազեկման նպատակով մարզկենտրոն Հրազդանում կազմակերպվել է մամուլի ասուլիս և կլոր-սեղան, որին մասնակցել են Կոտայքի մարզպետարանի, ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի, <<Բաց հասարակության հիմնադրամի>>, ինչպես նաև մարզի համայնքների ներկայացուցիչներ, ծնողներ: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մ. Գարեգինյանը և ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Մ. Անտոնյանը:
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել քննարկում երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես: