Նորություններ
Լրահոս
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՇՊԱԿ-ՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
19.03.2012
Հաշվի առնելով տեղական ինքնակառավարման և պետական ու տարածքային կառավարման մարմինների համագործակցության կարևորությունը, 2012 թվականի մարտի 16-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ը, Կոտայքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնը և ՀՀ Կոտայքի մարզպետարանը համատեղ կազմակերպել են միջոցառում «Կոռուպցիայի դեմ պայքարը տեղական ինքնակառավարման մարմինների և ՇՊԱԿ-ների համագործակցության համատեքստում» խորագրով:
Միջոցառումը կազմակերպվել է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում:
Միջոցառմանը մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունից, ՀՀ Կոտայքի մարզպետարանից, մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարներ և աշխատակազմի ներկայացուցիչներ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, ինչպես նաև ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից:
Հյուրերին իրենց ողջույնի խոսքն են հղել ՀԵԻԱ նախագահ Կ. Զադոյանը, ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Մ. Գարեգինյանը, ՀՀ Տարածքային կառավարման նախարարության ՏԻՄ համակարգման բաժնի պետ Կ. Բակոյանը, ով հանդես է եկել նաև առանձին ելույթով: Միջոցառման ընթացքում հրապարակային ու թափանցիկ գործունեություն ծավալելու ուղղությամբ մարզի համայնքների ղեկավարների աշխատակազմերի կողմից իրականացվող գործընթացներին է անդրադարձել ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կ. Մարգարյանը, իսկ Երևանի Շահերի պաշտպանության և աջակցության կենտոնի տնօրեն Մ. Ատովմյանը վերլուծություն է ներկայացրել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից <<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի կիրառման վերաբերյալ: