Նորություններ
Լրահոս
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.03.2012
Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց տոնի առիթով և մաղթում, որ Ձեր առօրյայի անբաժան ուղեկիցները լինեն առողջությունը, կանացի երջանկությունն ու բերկրանքը:
Բարեմաղթում եմ, որ գարնան զարթոնքն ազդարարող այս օրվա խորհուրդը և ողջ տոնականությունը նպաստեն Ձեր ուրախ տրամադրությանն ու այդ տրամադրությունը տարածվի նաև հաջորդող օրերի վրա:
Մարտի ութը բոլոր ժամանակներում համարվել ու համարվում է կնոջ բացառիկ դերի, էության ու նկարագրի ուրույն դրսևորումները գնահատելու և նրան արժանիորեն մեծարելու մի նշանակալի առիթ:
Այսօր ևս պետք է ընդգծենք կանանց առանցքային ներկայությունն ամենատարբեր ոլորտներում և փաստենք, որ այդ կարևորագույն ներկայությունը բացառապես նպաստում է հասարակական կյանքում իրականացվող տարաբնույթ գործընթացների արդյունավետ կազմակերպմանը:
Այս ինքնատիպ տոնի կապակցությամբ դարձյալ ամենաջերմ մաղթանքներ եմ հղում բոլոր կանանց և ցանկանում, որ Ձեր բոլոր օրերը նշանավորվեն բարության, սիրո և խաղաղության զգացողություններով՝ իրականություն դարձնելով կանացի բոլոր նպատակները, երազանքներն ու նախաձեռնությունները:
Հարգանքներով
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆ